06/02/2018 13:44
Ջրօգտագործողներից հավաքագրված գումարը 2017 թվականին ռեկորդային է եղել
2017 թվականը բավական ծանր տարի է եղել՝ սակավաջրություն, գրեթե անձրևներ չեն եղել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։
«Ճիշտ է՝ ձմեռը ձնառատ է եղել, բայց անձրևներ չեն եղել, որ այդ ձյունը հալեցնեին և ուղարկեին դեպի ջրամբարներ։ Արևոտ օրերը միանգամից փոխարինեցին ձյանը, դրա մի մասը գոլորշիացավ, մի մասն էլ ներծծվեց հողի մեջ։ Տարին սկսեցինք ջրամբարներում 130 մլն խմ պակաս ջրով», - նշեց Արսեն Հարությունյանը։
Այդուհանդերձ, 2017 թվականին ջրային կոմիտեն, ըստ Ա. Հարությունյանի, ունեցել է բավական լավ ցուցանիշներ. «Ջրառի աճ ենք ունեցել 28 տոկոսի չափով, հավաքագրման աճ՝11 տոկոս»։
Ռեկորդային է եղել նաև 2017 թվականին ջրօգտագործողներից հավաքագրված ջրի գումարը։