06/02/2018 16:21
Վենգերը հայտնել է, թե ինչու է որոշել Ժիրուին բաց թողնել «Չելսի»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, թե ինչու է որոշել ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուին բաց թողնել «Չելսի»:
Տրանսֆերային պատուհանի վերջին օրը «զինագործները» 31-ամյա ֆուտբոլիստին վաճառել են 18 միլիոն ֆունտ:
«Ժիրուն մեծ հեղինակություն ուներ հանդերձարանում, սակայն ավելի շատ խաղային ժամանակ էր ցանկանում: Բացի այդ, Օլիվյեն ցանկանում էր մեկնել աշխարհի առաջնությանը, այդ պատճառով Օբամեյանգի հետ համաձայնության հասնելուց հետո որոշեցինք բաց թողնել նրան այնտեղ, որտեղ նա համապատասխան մրցակցություն կունենա:
Լավ կլիներ նրան չուղարկել մրցակիցների մոտ, սակայն նա նոր է երրորդ երեխան ունեցել, և Ժիրուի ընտանիքի համար բարդ կլիներ հեռանալ Լոնդոնից: Հավատում եմ, որ պարտական էինք նրան նվիրման և հավատարմության համար», - Վենգերի խոսքը մեջբերում է Football.London-ն: