06/02/2018 13:13
ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթը առաջին անգամ կցուցադրվի Երևանում
Փետրվարի 7-ին Երևանում ֆուտբոլային տրամադրություն կտիրի. առաջին անգամ Հայաստան կժամանի ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթը:
2006-ից ՖԻՖԱ-ն «Կոկա-Կոլա Ընկերության» հետ համատեղ յուրաքանչյուր ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին կազմակերպում է ամենանշանավոր գավաթի միջազգային շրջագայությունը։ Այս տարի Գավաթը կայցելի 50 երկիր, որից 24-ում այդ թվում՝ Հայաստանում, այն նախկինում երբեք չի եղել:
Ի դեպ, Ֆուտբոլի ամենանշանավոր ոսկե գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոններն ու երկրների ղեկավարները:
Գավաթի երևանյան այցելության շրջանակում կազմակերպված փակ միջոցառման ժամանակ ՀՀ նախագահը Գավաթը կընդունի 1998-ի ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից:
ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի 4-րդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2017-ի սեպտեմբերին Ռուսաստանում:
Մինչև մայիս, այն կայցելի 91 քաղաք՝ ճանապարհորդելով ավելի քան 126 000 կմ: