06/02/2018 12:23
Թուրքիայում 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին Հայաստանի մասնակցությունը` մասսայական սպորտի ձեռքբերում
2017 թվականին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ունեցել է գերակա խնդիրներ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ դրանք էին՝ ՀՀ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածումն է, պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական անցկացումը, ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացումը, ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացումը և այլ մրցույթներ:
Մասսայական սպորտի առումով նախարարն առանձնացրեց 2017-ին Թուրքիայում 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովումը:
Սուրդլիմպիկ խաղերում մասնակցում են լսողության խանգարում ունեցող մարզիկներ: