07/02/2018 09:40
ՀԺ. ՊԵԿ պաշտոնյայի եղաբայրը Երևանի կենտրոնում 10 հարկանի հյուրանոց է կառուցում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի եղբայրը Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ «Հայաթ փելեյս» հյուրանոցի և ՄԱԿ-ի գրասենյակի հարևանությամբ, 10 հարկանի հյուրանոց է կառուցում:
«Հյուրանոցի կառուցապատողը, ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանի տվյալների, «Սերեոն» ՍՊԸ-ն է: Սույն ընկերությունը հիմնադրել է Միացյալ թագավորության քաղաքացի Էդվին Պապոյանսը 2009 թվականին»: