07/02/2018 14:09
Հնդկաստանի և ԵԱՏՄ-ի միջև ԱԱԳ-ի շուրջ բանակցությունները կսկսվեն 2018-ին
Հնդկաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները կսկսվեն 2018 թվականին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Հնդկաստանում ՌԴ-ի առևտրական ներկայացուցիչ Յարոսլավ Տարասյուկը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ այս տարվա հունվարի 30-31-ին Նյու Դելիում Հնդկաստանի արտաքին առևտրի ինստիտուտում տեխնիկական կոնսուլտացիաներ են անցկացվել Հնդկաստանի և ԵԱՏՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Դրանք նվիրված էին ԱԱԳ-ի վերաբերյալ ապագա համաձայնագրի շուրջ բանակցությունների սկսվելու նախաշեմին աշխատանքի կանոնակարգի քննարկմանը:
«Կարծում եմ՝ դրանք օգտակար էին կողմերի համար, իսկ բուն բանակցությունները կսկսվեն այս տարի», - ասել է Տարասյուկը՝ ամփոփելով կայացած կոնսուլտացիաների արդյունքները: