08/02/2018 09:54
Համայնքների խոշորացման հերթը Արարատի, Արագածոտնի և Արմավիրի մարզերինն է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է, թե մի քանի մարզերում տեղական իշխանիկները փորձում են հնարավորն անել՝ իշխանությունից չզրկվելու համար։
«Օրինակ՝ Ավշարի Գրիգորյան եղբայրներն ամեն ինչ անում են, որ իրենց հայրենի Ավշար գյուղը չմիավորվի որևէ խոշոր համայնքի հետ, այլ հակառակը՝ փոքր գյուղերը միանան Ավշարին, որ իրենց կալվածքը մեծանա։ Հիշեցնենք, որ վաղնջական ժամանակներից Ավշարի գյուղապետը պատգամավոր և մարզպետ Գրիգորյանների երրորդ եղբայրն է՝ Սուրիկը։ Սակայն տեղեկություն կա, որ, նախնական որոշման համաձայն, Արարատ քաղաքին են միանալու Արարատ, Սուրենավան, Արմաշ, Երասխավան և Ավշար գյուղերը»,- գրում է թերթը։