08/02/2018 10:10
Փաստաբանները գուցե անժամկետ գործադուլ հայտարարեն. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը տեղեկացնում է, որ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը երեկ այցելել է խորհրդարան և հանդիպել ԱԺ խմբակցությունների հետ:
Ըստ թերթի՝ նա զգուշացրել է, որ եթե այսօր մեկնարկելիք ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդունվեն Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխություններն, ինչն իրավունք է տալիս տուգանել կարգազանց փաստաբաններին, ապա ինքը չի կարող երաշխավորել, որ փաստաբանները անժամկետ գործադուլ չեն հայտարարի:
«Զոհրաբյանն առաջարկել է, որ փաստաբաններին նախազգուշացնելու կամ պատժելու իրավունքը թողնվի պալատին, բայց իշխանությունները փաստաբաններին ճնշելու գործուն մեխանիզմի գործադրումը համարում են օրախնդիր: Հայաստանում ձևավորվում է մի համակարգ, որտեղ նախկինում եղած մանր-մունր ազատություններն անգամ ենթակա են էական սահմանափակման», - գրում է թերթը: