08/02/2018 09:48
ՀՅԴ-ի վերջին հայտարարությունը դուր չի եկել ՀՀԿ-ին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ին դուր չի եկել կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի վերջին հայտարարությունը, որտեղ ոչ միայն քննադատել էին երկրում տիրող իրավիճակը, այլև առաջարկների մեջ մատնանշել ԸՕ-ից ռեյտինգային ընտրակարգը հանելու անհրաժեշտությունը: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ այս հայտարարությունը որակել է շահարկում` հավելելով, որ իրենք ԸՕ-ն չեն փոխի և ռեյտինգային ընտրակարգը չեն հանի:
«Մենք նախքան կոալիցիա ձևավորելու ժամանակաշրջանում նաև նման խոսակցություններ բանակցությունների ընթացքում ունեցել ենք: Սովորաբար քաղաքական ուժերը միշտ ցանկանում են այն լավը, ինչ իրականացվել է գործունեության ընթացքում վերագրել իրենց, իսկ վատը թողնել կոալիցիայի անդամ մյուս քաղաքական ուժին: Սա ընդունելի չէ որևէ քաղաքական ուժի համար, և կարող եմ ասել` և՛ լավի, և՛ վատի համար պատասխանատու են կոալիցիոն քաղաքական ուժերը` երկուսը միասին», - ասել է նա:
Մանրամասները թերթի այսօրվա համարում