08/02/2018 14:45
Բիթքոինը շարունակում է վերականգնվել
Աշխարհի ամենապահանջված կրիպտոարժույթի՝ բիթքոինի (bitcoin), փոխարժեքը մեկ օրում թանկացել է ավելի քան 9,18 տոկոսով՝ հասնելով 8 090 դոլարի, վկայում են Coinmarketcap.com պորտալի տվյալները:
Այլ կրիպտոարժույթները ևս աճ են գրանցել:
Մասնավորապես, Ripple-ն աճել է 4,23 տոկոսով և սակարկվում է 0,75 դոլար մակարդակում:
Bitcoin Cash-ը թանկացել է 8,58 տոկոսով, մեկ մետաղադրամի համար տալիս են 999 դոլար:
Ethereum-ը ևս թանկացել է 8,92 տոկոսով՝ հասնելով մինչև 811 դոլարի: