08/02/2018 12:59
ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս հետևել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկումներից հետո հայտարարություններին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկումներից հետո կլինի հայտարարություն, որից հետո կլինի նաև մեկնաբանություն, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Նախապես ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ հայտարարություններ լինելուց հետո համեմատեք, ինչ են ասել համանախագահները, ինչ է ասել Հայաստանը և ինչ է ասել Ադրբեջանը», - ասաց նա:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ համանախագահների կողմից տարվող ընդհանուր գիծը մնում է անփոփոխ, այսինքն` բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, ինչի համար էլ ահրարժեշտ են համապատասխան համաձայնություններ կյանքի կոչել:
«Այս պահին փոքր քայլ կարող ենք արձանագրել՝ հակառակորդի համաձայնությունը՝ ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի թվաքանակի ավելացման հարցում», - ասաց նա: