08/02/2018 15:05
«Ռոստելեկոմը» կվաճառի Վահան Մարտիրոսյանի անվան հետ կապվող ընկերության բաժնեմասը
«Ռոստելեկոմը» դիտարկում է Հայաստանում իր «դուստր» ձեռնարկություն՝ GNC-Alfa ֆիքսված կապի օպերատորի վաճառքի հնարավորությունը: Այդ մասին լրագրողներին ասել է «Ռոստելեկոմի» ղեկավար Միխայիլ Օսեևսկին, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք այդ մասին մտածում ենք, թե որքանով կոմպլեմենտար է մեզ համար այդ բիզնեսը: Օրենսդրությունը տարբեր է, ապրանքը ևս, դրա համար մենք մտածում ենք, թե ինչպես լավագույնս կազմակերպել մեր աշխատանքը: Գուցե և վաճառքի միջոցով», - ասել է Օսեևսկին:
Rostelecom-ը 2012 թվականին ձեռք է բերել GNC-Alfa-ի 75 տոկոս մինուս 1 բաժնեմասը՝ 22,5 մլն դոլարով: Ներկայումս այն «Ռոստելեկոմի» վերահսկողության տակ գտնվող միակ օտարերկրյա օպերատորն է:
Նշենք, որ GNC-Alfa ընկերության տնօրենների խորհրդի նախագահը 2008-ից մինչև 2016 թվականը Վահան Մարտիրոսյանն էր: 2016 թ. սեպտեմբերին նա նշանակվել է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար: