09/02/2018 15:15
Dow Jones ինդեքսը կրկին նվազում է
Ամերիկյան Dow Jones արդյունաբերական ինդեքսը հինգշաբթի Նյու Յորքի բորսային փակումից 2 ժամ առաջ ընկել է 406 կետով, կամ 1,63 տոկոսով՝ հասնելով մինչև 24486 կետի, հայտնում է ТАСС-ը:
Ամերիկյան շուկայի 500 ամենախոշոր ընկերություններն ընդգրկող S&P 500 ինդեքսը նվազել է 33 կետով կամ 1,24 տոկոսով՝ հասնելով մինչև 2648 կետի, իսկ էլեկտրոնային NASDAQ բորսայի ինդեքսը նվազել է 0,96 տոկոսով կամ 6 կետով՝ մինչև 6948: