09/02/2018 09:53
«Հրապարակ». Սկանդալ՝ սփյուռքահայ գործարարին «քցելու» թեմայով
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՍԴՀԿ վարչության անդամ, ՀՀ և Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մանուկ Շխրտմյանը 2011-ից պայքարում է իր նախկին գործընկերներին տված 860 հազար դոլարը վերադարձնելու համար:
«Գումարի մի մասը գոյացել է Քոչարի վրա գտնվող ներկերի խանութի վաճառքից, որի կեսը չի ստացել, մյուս մասը համատեղ հյուրանոցի վերանորոգման վրա է ծախսել և կրկին հետ չի ստացել: Խնդիրը վերջերս հասել է դատախազություն: Շխրտմյանը մեզ ասաց, որ իր նախկին գործընկերների թիկունքին բարձրաստիճան պաշտոնյաներ են, և խոստացավ առաջիկայում անուններ տալ», - գրում է թերթը: