09/02/2018 10:19
«Ժամանակ». Եթե Կարեն կարապետյանը նշանակվի փոխվարչապետ, դա կլինի Սահմանադրության երկրորդ խախտումը
«Ժամանակ»-ի մեկնաբանությամբ. «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի փաստացի ընդունմամբ տեղի ունեցավ հերթական հակասահմանադրական ակտը:
Չնայած Սահմանադրությամբ սահմանված չէ առաջին փոխվարչապետի պաշտոն, սակայն այս օրենքով սահմանվում է, որ Անվտանգության խորհրդին անդամակցում է նաև առաջին փոխվարչապետը:
Շատերը կարծում են, որ այս հակասահմանադրական քայլը կատարվում է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի համար, և այդ պաշտոնը նախատեսված է նրա համար: Բայց եթե Կարեն կարապետյանը նշանակվի փոխվարչապետ, դա լինի Սահմանադրության երկրորդ խախտումը, քանի որ նա վերջին չորս տարում չի բնակվել Հայաստանում, ինչպես պահանջում է Սահմանադրությունը կառավարության բոլոր անդամների համար», - գրում է թերթը: