09/02/2018 11:53
Բիթքոինը կրկին էժանանում է
Աշխարհի ամենապահանջված կրիպտոարժույթի՝ բիթքոինի (bitcoin), փոխարժեքը չի կարողանում լիարժեք աճի միտում գրանցել. ուրբաթ առավոտյան այն ընկել է 2,23 տոկոսով՝ հասնելով 7896 դոլարի, վկայում են Coinmarketcap.com-ի տվյալները:
Այլ կրիպտոարժույթները տարբեր ուղղություններով են զարգանում:
Մասնավորապես, Ripple-ն աճել է 2,66 տոկոսով և սակարկվում է 0,77 դոլար մակարդակում:
Bitcoin Cash-ը թանկացել է 23,66 տոկոսով, մեկ մետաղադրամի համար տալիս են 1238 դոլար:
Ethereum-ի փոխարժեքն ընկել է 2,45 տոկոսով՝ հասնելով մինչև 790 դոլարի: