09/02/2018 14:39
Մեսսին գովազդելու է ռուսական «Ալֆա Բանկը» (Տեսանյութ)
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի ԱԱ-2018-ի գործընկեր ռուսական «Ալֆա Բանկի» նոր դեմքը: Այս մասին հայտարարել է մեկնաբան Նոբել Առուստամյանը Youtube-ով հեռարձակվող «Գաղտնի նյութեր» հաղորդման եթերում, որ փոխանցում է Championat.com-ը:
«Լիոնել Մեսսին ավելի է մոտենում ռուսական ֆուտբոլին: Նա դարձել է Աշխարհի 2018 թվականի առաջնության գործընկեր՝ «Ալֆա Բանկի», այս տարվա նոր դեմքը», — ասել է Առուստամյանը: