09/02/2018 16:06
Մոգերինի. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի հիման վրա
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ մարտահրավեր է անվանել:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ մարտահրավեր է: ԵՄ-ն ակնկալում է, որ կողմերը կկատարեն լարվածության նվազեցման և բանակցային գործընթացի արագացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով», - հայտարարել է Ֆ.Մոգերինին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես հայտնում է «Интерфакс-Азербайджан»-ը՝ Ֆ. Մոգերինին նշել է, որ «հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի հիման վրա»:
Նա նաև նշել է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին և առաջարկություններին: