09/02/2018 14:17
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է երկու տարվա բյուջեի պարամետրերը՝ երկարացնելով կառավարության ֆինանսավորումը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը լույս փետրվարի 9-ի գիշերն օրինագիծ է ընդունել 2018-19 թվականների դաշնային բյուջեի պարամետրերի վերաբերյալ՝ դրա հետ մեկտեղ երկարացնելով պետական հիմնարկների ֆիանսավորումը մինչև մարտի 23-ը՝ նպատակ ունենալով ժամանակ թողնել մինչև սեպտեմբեր պետական գանձարանի վերջնական ձևավորման համար, հայտնում է ТАСС-ը:
Այս որոշման օգտին արդեն քվեարկել են անհրաժեշտ թվով սենատորներ: Օրինագիծը դեռ պետք է ընդունի Ներկայացուցիչների պալատը, միայն դրանից հետո այն կներկայացվի նախագահի ստորագրմանը: ԱՄՆ-ի կառավարությունը կեսգիշերից չի կարողանում կատարել իր գործառույթները միջոցների բացակայության պատճառով: