09/02/2018 14:10
Վենգերը գոհ է Մխիթարյանի պրոֆեսիոնալիզմից
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գոհ է Հենրիխ Մխիթարյանի պրոֆեսիոնալիզմից: Ֆուտբոլիստը նախաձեռնությամբ է հանդես եկել «Արսենալի» մարզումներից մեկի ժամանակ:
Mirror-ի փոխանցմամբ՝ թիմային մարզումից հետո կիսապաշտպանները մնում են հարվածների մշակումներին: Փոխանցումներ նրանց համար իրականացնում են մարզիչները:
Մնացած ֆուտբոլիստներին ուղարկում են հանգստի: Մխիթարյանը մարզումից հետո մնացել է, որպեսզի ինքնուրույն գնդակը կախի և հարվածի Լյակազետտայի և Օբամեյանգի ուղղությամբ: