10/02/2018 14:16
Goldman Sachs-ը և Apple-ը նոր ձևաչափով համագործակցություն են սկսում
Ամերիկյան Goldman Sachs ներդրումային բանկը մտադիր է գործարկել ծրագիր, որի միջոցով Apple-ի արտադրանքի ապագա տերը հնարավորություն կունենա ձեռք բերել այն իջեցված տոկոսադրույքով՝ ապառիկ, գրում է The Wall Street Journal-ը:
Հաղորդվում է, որ բանկը iPhoneX-ի ապագա տերերին ինքնարժեքով տրամադրելու է 1000 դոլար՝ նախկինի համեմատ ավելի ցածր տոկոսադրույքով:
Ամսագիրն ընդգծում է, որ Goldman Sachs-ը և Apple-ը սպասվող համաձայնագրից մեծ շահույթ կունենան. բանկը կավելացնի վարկային պայմանագրերի քանակը, իսկ Apple-ն կմեծացնի վաճառվող ապրանքների ծավալը: