10/02/2018 11:27
Մալաշենկո. Ադրբեջանի նախագահը գործողությունների է դիմելու նախագահ վերընտրվելու դեպքում.«168 ժամ»
Ռազմատենչ հռետորաբանությունն ալիևյան իշխանության հիմքն է եղել իր ողջ նախագահության շրջանում: «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարությանն այն մասին, որ «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»:
«Քանի որ նախագահ Ալիևը հասարակությանը չունի ներկայացնելու լուրջ քաղաքական, տնտեսական ծրագիր, Ալիևը չի կարող պարծենալ նաև նախագահական նախորդ ժամկետների իր հաջողություններով, պետք է հասարակության ուշադրությունը կենտրոնացնի արտաքին մարտահրավերների, այս դեպքում՝ Ղարաբաղյան հակամարտության վրա, որն Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրն է և այն թեման է, որի ուղղությամբ Ադրբեջանի նախագահն աշխատել է, սպառազինություն է գնել, ապրիլյան պատերազմն է եղել, որոշակի ակտիվություն միայն Ղարաբաղյան ֆրոնտում, ուստի այս նոր փուլում պետք է հենց այդ խաղաքարտը խաղարկվի: Սա անպայմանորեն չի նշանակում, որ Ադրբեջանի նախագահը գործողությունների է դիմելու նախագահ վերընտրվելու դեպքում, պատերազմ է սկսելու, կարծում եմ` ոչինչ Ադրբեջանի գործելակերպում չի փոխվելու, ինչպես չի փոխվել նմանատիպ տասնյակ հայտարարություններից հետո», - նշել է Մալաշենկոն:
Գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտն էլ իր հերթին, թերթի հետ զրույցում համաձայնություն է հայտնել իր ռուս գործընկերոջ տեսակետին՝ նշելով, որ կանխատեսելի քարոզարշավ է սպասվում Ադրբեջանում:
Ըստ նրա՝ ծրագրային ելույթների փոխարեն՝ հասարակությունը և ողջ աշխարհը լսելու է պատերազմի քարոզչություն, որը էլ ավելի է հեղինակազրկելու Ադրբեջանի նախագահին Արևմուտքի աչքում»:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում