10/02/2018 10:07
Չնայած քննադատություններին՝ «Ծառուկյան դաշինքը» միաձայն կողմ քվեարկեց. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը հիշեցնում է, որ խորհուրդը գործելու է վարչապետի ենթակայության ներքո, և, ինչպես «Ելք»-ի պատգամավորները քվեարկությունից առաջ հիշեցրին, սա սուպերվարչապետական մոդելի ևս մեկ երաշխիք է։
«Սակայն Միքայել Մելքումյանն էլ իր ելույթում շատ «հիմնավոր» պատճառ ներկայացրեց, թե ինչու են կողմ քվեարկելու․ «Գտնում ենք, որ անհրաժեշտ է, որ երկիրն ունենա Անվտանգության խորհուրդ»։ Դաշինքը «Ներման մասին» օրենքի նախագծին էլ խառը քվեարկությամբ մասնակցեց․ ծառուկյանական գործարար թևը՝ Մելիք Մանուկյան, Դավիթ Մանուկյան, Տիգրան Ստեփանյան, Հրանտ Մադաթյան, Վանիկ Ասատրյան և այլք, կողմ քվեարկեցին։ Փոխարենը նրանք ընդդիմադիր են «անշառ» հարցերով, օրինակ՝ «Հանրային խորհրդի մասին» օրենքին խրոխտ դեմ քվեարկեցին», - գրում է թերթը։