10/02/2018 10:38
Բժշկական համալսարանում նոր ռեկտորի են սպասում. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի շուրջ համալսարանի ներսում լուրջ դժգոհություն է հասունանում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում։
Մինչ Արմեն Մուրադյանը փորձում է ցույց տալ, որ համալսարանում ամեն ինչ նորմալ է, այնտեղ նոր ռեկտորի են սպասում։ Լուրեր են շրջանառվում, որ այդ պաշտոնին հավակնում է Իզմիրլյան ԲԿ ղեկավար Արմեն Չարչյանը։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական, հատկապես, տարեց կազմի կողմից անընդունելի են Արմեն Մուրադյանի ինքնագովազդը և նրա կադրերը։
Այնպես որ՝ չի բացառվում, որ առաջիկայում Արմեն Մուրադյանի պաշտոնանկության հարցը բերվի օրակարգ, և նրան փոխարինեն Չարչյանով», - գրում էթ թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում