10/02/2018 10:43
Խորհրդարանն առաջիկայում կընդունի «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին նոր օրենք». «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է, որ Նոր օրենքի ընդունումը մտնում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների մեջ:
«Այս փոփոխություններով էականորեն ընդլայնվելու է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը՝ ինչ-որ չափով սահմանափակելով պետության դերը միջամտելու կրոնական կազմակերպությունների գործունեությանը: Կրոնական միավորումներին հնարավորություն է տրվում մտնել ոչ միայն հիվանդանոցներ, ծերանոցներ, այլ անգամ ազատազրկման վայրեր կամ զորամասեր», - գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում