10/02/2018 16:36
«Մանչեսթեր Յունայթեդը» Թրամփի հարկային բարեփոխումների պատճառով 20 մլն ֆունտ է կորցրել
«Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը 2017 թվականի երկրորդ կիսամյակում 29 միլիոն ֆունտի կորուստ է ունեցել (մոտ 32,7 մլն եվրո)՝ հարկային օրենսգրքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր բարեփոխումների պատճառով, հայտնում է Washington Post-ը:
Թրամփի բարեփոխումներն ազդել են ակումբի ֆինանսների վրա, քանի որ այն պատկանում է ամերիկյան Գլեյզեր ընտանիքին: «Մանչեսթեր Յունայթեդի» արժեթղթերը գտնվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում:
Չնայած կորուստներին՝ ակումբի եկամուտը 2017 թվականին կազմել է 575-585 միլիոն ֆունտ: