10/02/2018 14:10
Ես ինչո՞ւ պետք է հանդուրժեմ անարդյունավետ ծախսը. Ատոմ Ջանջուղազյան
2019 թվականի բյուջեն կկազմվի ծրագրային բյուջետավորման ձևաչափով, այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով՝ ծրագրային բյուջետավորման անցում կատարելուց հետո կառավարությունը մտադիր է բարձրացնել բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:
«Ազգային ժողովն ու կառավարությունը միասնական եզրակացության են հանգում՝ որոշելու արդյոք արդարացված ու հիմնավոր են գումարների ծախսումը», - նշեց Ա. Ջանջուղազյանը:
Արձագանքելով հարցին, թե կառավարությունն ունի հաշվարկներ՝ պետական բյուջեի քանի՞ տոկոսն է անարդյունավետ ծախսվում՝ ֆինանսների նախարարի առաջին տեղակալն արձագանքեց.
«Ի՞նչ եք կարծում, ես գիտեմ թե որն է անարդյունավետ ծախսն ու հանգիստ նստա՞ծ եմ: Ես ինչո՞ւ պետք է հանդուրժեմ անարդյունավետ ծախսը»: