10/02/2018 15:10
Նկարները հեռացնելու որոշումը երկուսով ենք կայացրել. Դերասան Կարո Հովհաննիսյանը՝ նշանադրությունը չեղարկելու մասին
Երեկվանից համացանցում տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ շուրջ մեկ տարի առաջ նշանադրված ռեժիսոր, դերասան Կարո Հովհաննիսյանն ու մոսկվաբնակ դիզայներ Ռիտա Մարգարյանը բաժանվել են: Նման եզրահանգման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ դիզայներ հարսնացուն ինստագրամյան իր էջից հեռացրել է դերասանի հետ լուսանկարները:
Aysor.am-ի հետ զրույցում Կարո Հովհաննիսյանը հերքեց լուրերն՝ ընդգծելով.
«Ոչինչ չի եղել, մենք չենք բաժանվել: Պարզապես, ես հիմա Երևանում եմ, իսկ նա իր ուսման հետ կապված հարցերով մնացել է Մոսկվայում, բայց շուտով ես նորից հետ կգնամ Մոսկվա»:
Հարցին՝ թե ինչո՞վ է պայմանավորված Ռիտայի էջից համատեղ լուսանկարների հեռացումը, և արդյոք զույգը դեռ չի պատրաստվում օրինականացնել հարաբերությունները, Կարո Հովհաննիսյանը պատասխանեց.
«Նկարները հեռացնելու որոշումը երկուսով ենք կայացրել, հիմա այդպես ավելի ճիշտ կլինի: Հասկացանք, որ ինչքան աչքից հեռու լինենք, այնքան լավ ու հանգիստ կապրենք: Ինչ վերաբերում է ամուսնությանը, դեռ չենք մտածում այդ մասին: Հիմա շատ ավելի կարևոր հարցեր կան: Մարդկանց կյանքում լինում են և՛ լավ, և՛ դժվար պահեր, այժմ մենք դժվար պահ ենք անցնում, քանի որ ամբողջ ուշադրությունն ուղղել ենք դեպի մեր գործն ու ուսումը»: