12/02/2018 16:42
Մեղրու ՀԷԿ-ի գործարկման ծրագիրն առաջիկայում վերջնական տեսքի կբերվի
Մեղրու հիդրոէլեկտրակայանի գործարկման ծրագիրն առաջիկայում վերջնական տեսքի կբերվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի պետական համալսարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Նա ավելացրեց, որ առաջիկայում Իրանից պատվիրակություն կայցելի Հայաստան:
«Մեղրու ՀԷԿ-ի գործարկման ուշացումը մեր կողմից չի եղել: Սրանում մեր երկու երկրների կառավարությունները մեղավոր չեն: Մեղավորը ընկերություններն են», - նշեց նա: