12/02/2018 14:52
Չինաստանը որոշել է թուլացնել դոլարի դիրքերը
Չինաստանը մարտի 26-ից կսկսի նավթային ֆյուչերսների վաճառք իրականացնել յուանով, հայտնում է Արժեթղթերի շուկայի կարգավորման չինական հանձնաժողովը:
Ինչպես գրում է Bloomberg-ը, օտարերկրյա ներդրողներն առաջին անգամ հասանելիություն կստանան հումքի չինական շուկային:
Եթե նրանք ֆյուչերսներն ընդունեն շուկայի ուղեցույցի կարգավիճակով յուանով, ապա դա կթուլացնի դոլարի դիրքը, որպես նավթային առևտրի առաջատար արժույթ: