12/02/2018 12:22
Իսկ ու՞ր են դիվերսանտները. Երևանում հերքում են Բաքվի հայտարարությունն, իբրև թե հայկական կողմից դիվերսիա է եղել
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքում է տեղեկատվությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին` Ղազախի շրջանում, հայկական զինված ուժերի «ՈւԱԶ» է ոչնչացվել:
«Միայն Ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով «ՈւԱԶ»- ով կգնային դիվերսիայի։ Իսկ մեքենան ինչու՞ է հետևով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան բա դիվերսանտներն ու՞ր են»,- Facebook-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվություն էր տարածել, իբր հայկական զինված ուժերի դիվերսիոն խումբը «ՈւԱԶ»-ով փորձել է խախտել հայ-ադրբեջանական սահմանը: Տեղեկատվությունն ուղեկցվել է տեսանյութով և լուսանկարներով, որոնցում, սակայն, բացի այրվող մեքենայից արձանագրված չէ որևէ զինվորական: