12/02/2018 14:56
Կրիպտոարժույթների տերերի 20 տոկոսը դրանք գնել են պարտքով
Կրիպտոարժույթների տերերի մոտ 20 տոկոսը պարտքով կամ վարկով է գնել բիթքոիններ կամ այլ կրիպտոարժույթներ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով CoinDesk-ի հարցման արդյունքներին:
Հարցմանը մասնակցել է ավելի քան 3000 մարդ: Նրանց մեծամասնությունը հայտարարել է, որ արդեն մարել է պարտքը:
Ինչպես նշում է պարբերականը, բանկերն արգելում են պլաստիկ քարտերով կրիպտոարժույթների հնում իրականացնել վարկային միջոցների օգտագործման աճի պատճառով: