13/02/2018 11:16
Լեպսի մենահամերգի համար նախատեսված տեխնիկան Հայաստան կբերվի առանձին ինքնաթիռով. Համալիրը կապամոնտաժվի՝ համերգի պահանջներին համաձայն
Ռուսաստանի Դաշնությունում ամենաճանաչված ու հեղինակավոր երգիչ Գրիգորի Լեպսի՝ Հայաստանում համերգային ծրագրի կազմակերպիչները հավաստիացնում են, որ երգչի համերգը աչքի է ընկնելու իր մասշտաբով և սարքավորումների որակական մակարդակով:
Նախատեսվում է օգտագործել տեխնիկա, որը Հայաստանում դեռևս գոյություն չունի: համերգը հագեցած կլինի Մոսկվայից բերված հատուկ սարքավորումներով: Բեմահարթակի չափերը կազմում են` 40x22x20 մետր, իսկ 70 տոննա կշիռ ունեցող ձայնային և հատուկ Էֆեկտների սարքավորումները Հայաստան կբերվեն առանձին ինքնաթիռով 2018 թվականի փետերվարի 22-ին:
Հատուկ համերգի համար կտեղադրվեն LED հսկայական էկրաններ, օրիգինալ լուսադիոդային լուսարձակներ և մոնիտորներ, բեմական բազմապիսի լուսավորություն և սարքավորումներ: Հատուկ ուշադրություն կդարձվի համերգի տեսողական բաղադրիչին:
Մենեջմենթի կազմակերպիչները Հայաստան կժամանեն համերգից 5 օր առաջ, Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ կապամոնտաժվի 15.02.2018 թ. և կտրանսֆորմացվի հատուկ տվյալ համերգի պահանջների համաձայն: Անձամբ Լեպսն իր անձնակազմով կժամանի փետերվարի 23-ին:
Կազամերպիչներն անմոռանալի տպավորություններ և թեժ համերգ են խոստանում հայ հանդիսատեսին:
Գրիգորի Լեպսը կկատարի իր գլախավոր թրեքերը ավանդական հնչողությամբ, տրամադրությամբ և խառնվածքով` ռոմանտիկ, հզոր ու տպավորիչ:
2017-ին համերգային շրջագայությունից հետո Լեպսը դարձավ ելույթների բացարձակ ռեկորդակիրը` ունենալով միանգամից հինգ համերգ Մոսկվայում` լեփ-լեցուն դահլիճներում, ներկայացնելով «Ինչո՞ւ ես այդքան լուրջ» նոր ալբոմը, դառնալով` «Առաջին ալիքի» ժողովրդական քվեարկության արդյունքում` երկրում ամենաճանաչված արտիստը: Համերգը` նման աննախադեպ ձևաչափով, կանցկացվի առաջին անգամ` ստեղծելով բացառիկ հնարավորություն լսել Լեպսի երգերը հետաքրքիր, անսպասելի, համարձակ, բայց անդավաճան հիթային մեկնաբանությամբ:
Գրիգորի Լեպսի «Ինչո՞ւ ես այդքան լուրջ» համերգային ծրագրի շրջանակներում երգչի մենահամերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ 2018 թվականի փետրվարի 24-ին:
Համերգի կազմակերպիչներն են` «COLIBRI ENTERTINMENT» և «Մորգան ընկերությունը»: