13/02/2018 12:38
Հայաստանի Պետական կամերային նվագախումբն ու չինացի դաշնակահար Հայոու Չժանը հանդես կգան համատեղ ծրագրով
Փետրվարի 15-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Հայաստանի Պետական կամերային նվագախմբի «Չժան Հայոուն նվագում է ՄՈՑԱՐՏ» խորագրով համերգը, որին մասնակցելու է նաև Չինաստանից ժամանած դաշնակահար Հայոու Չժանը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Վահան Մարտիրոսյանն է:
Ծրագրում ընդգրկված են Մոցարտի ստեղծագործությունները. Piano Concerto No.12 K.414 in A Major, Piano Concerto No.13 K.415 in C Major, Adagio and Fugue K.546 in C Minor, Eine Kleine Nachtmusik in G Major:
Համերգը կղեկավարի Հայաստանի Պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Հայու Չժանը Չինաստանից: Ըստ American Record Guide-ի մեկնաբան Ջեյմս Հարինգտոնի՝ «Հայու Չժանը տալիս է այնպիսի հոյակապ և ճշմարիտ մեկնաբանություններ, որ վստահ եմ՝ Լիստը և Հորովիցը գոհունակությամբ կժպտային»:
Դաշնակահար Հայու Չժանը լայն ճանաչում է ստացել Եվրոպական, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Հեռավոր Արևելքի երաժշտական քննադատներ