14/02/2018 09:56
«Ժամանակ». «Հայփոստի» գլխամասում նստած են կառավարությունից եկած մարդիկ և ուսումնասիրություններ են կատարում
«Ժամանակ» թերթը, հիշեցնելով նախկինում իր տեղեկացրած լուրի մասին «Հայփոստի» վաճառքի հանվելու կապակցությամբ, գրել է, որ տեղեկություններ կան, թե տևական ժամանակ է, ինչ ընկերության գլխամասում նստած են ՀՀ կառավարությունից եկած մարդիկ և ինչ-ինչ ուսումնասիրություններ են կատարում։
«Աշխատակիցների շրջանում խուճապային տրամադրություններ են, մարդիկ չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում, առավել ևս, որ խոսք է գնում ընկերության վաճառքի, ապա և լուրջ կրճատումների մասին։
Մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկը նշեց, որ առանց այն էլ միջին և ցածր դասի աշխատողներին չնչին գումարներ են տալիս, իսկ ղեկավար կազմը միլիոններ է ստացել, հիմա էլ կանգնած են ընդհանրապես աշխատանքը կորցնելու վտանգի առաջ», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: