14/02/2018 12:18
Կրիպտոարժույթները գրեթե գնային փոփոխություն չեն գրանցել
Աշխարհի ամենապահանջված կրիպտոարժույթի՝ բիթքոինի (bitcoin), փոխարժեքը Bitfinex բորսայում թանկացել է ավելի քան 2,1 տոկոսով՝ հասնելով 8 757 դոլարի, իսկ OKEx-ում ՝ 2,2 տոկոսով՝ մինչև 8 780 դոլար, հայտնում է News.rambler-ը:
CoinMarketCap պորտալի տվյալով՝ բիթքոինը առավոտյան 8:25-ի սահմաններում թանկացել է 1,4 տոկոսով՝ մինչև 8822 դոլար:
Ripple-ն էժանացել է 1 տոկոսով և սակարկվում է 1,05 դոլար մակարդակում:
Bitcoin Cash-ը թանկացել է 3,9 տոկոսով, մեկ մետաղադրամի համար տալիս են 1281,33 դոլար:
Ethereum-ը ևս թանկացել է 2,1 տոկոսով՝ հասնելով մինչև 865,74 դոլարի: