14/02/2018 12:11
ՖԻՖԱ-ն մերժել է Նեյմարի բողոքը
ՖԻՖԱ-ն մերժել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի բողոքը, ով ցանկանում էր իր նախկին թիմից կատալոնական «Բարսելոնից» ստանալ 40 մլն եվրո, փոխանցում է Championat.com-ը:
Նեյմարը նախկին թիմից պահանջում է 2016 թվականին պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար հավելավճարը: «Բարսելոնը» մերժել է Նեյմարին և չի վճարել այդ գումարը:
ՖԻՖԱ-ն հրաժարվել է բավարարել Նեյմարի պահանջները: Միաժամանակ, «Բարսելոնը» մտադիր է Նեյմարի դեմ 75 մլն եվրոյի հայց ներկայացնել պայմանագիրը խախտելու համար: