14/02/2018 11:28
Նավթի համաշխարհային գները տատանվում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի ֆյուչերսները աճել են 0.13 դոլարով և հասել 62.72 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև WTI տեսակի նավթի մարտի ֆյուչերսներն նվազել են 0.1 տոկոսով և կազմում են մեկ բարելի դիմաց 59.19 դոլարի: