14/02/2018 17:38
Նեյմարը 2019 թվականին կարող է տեղափոխվել «Ռեալ»
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը 2019 թվականին կարող է տեղափոխվել «Ռեալ»: Ինչպես վստահեցնում է Mundo Deportivo-ն, բրազիլացին դժգոհ է Ֆրանսիայի առաջնության խաղամակարդակից և ցանկանում է վեռադառնալ Լա Լիգա:
«Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեռևս 2013 թվականին էր ցանկանում ձեռք բերել Նեյմարի տրանսֆերը, սակայն կատալոնական «Բարսելոնան» այդ ժամանակ առաջ անցավ «սերուցքայիններից»:
Այժմ Մադրիդյան ակումբը կրկին մտադիր է իր կազմը համալրել բրազիլացի հարձակվողով: Նշվում է, որ փարիզյան ակումբի ղեկավարները պատրաստ են հրաժարվել խաղացողից, եթե Նեյմարը ՊՍԺ-ի հետ նվաճի Չեմպիոնների լիգան և «Ոսկե գնդակը»: