15/02/2018 15:31
Աշոտ Կարապետյանի դահուկները տեղ են հասել. փետրվարի 22-ին նա կմասնակցի խաղերին. լուսանկար
Փհենչհան քաղաքում մեկնարկած 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մասնակից լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի դահուկների հետ կապված խնդիրը լուծված է։
«Մեր մարզիկի գույքի խնդիրը լուծված է: Մեկ զույգ դահուկ և կոշիկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, մեկ զույգ դահուկ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից», - Facebook-յան իր էջում գրել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։
Նա նշել է, որ Աշոտ Կարապետյանի մասնակցությունը խաղերին կկայանա փետրվարի 22-ին։
Նշենք, որ Աշոտ Կարապետյանի ելույթը Օլիմպիական խաղերում հարցականի տակ էր։ Պատճառը՝ մարզագույքն է։ Հայ լեռնադահուկորդի դահուկները կոտրվել են Փհենչհանում հենց առաջին մարզման ժամանակ, և նա չէր կարողանում մարզումներ անցկացնել։