15/02/2018 19:44
Commonwealth Bank of Australia-ն արգելել է բանկային քարտերով կրիպտոարժույթ գնել
Ավստրալիայի խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատը՝ Commonwealth Bank of Australia-ն (CBA), արգելել է իր հաճախորդներին օգտագործել վարկային քարտերը կրիպտոարժույթներ գնելու համար: Միևնույն ժամանակ, դեբետային քարտերի քարտապանները կկարողանան գնել և վաճառել կրիպտոարժույթներ:
Արգելքը, որը վերաբերում է նաև ԿԲ-ին պատկանող Bankwest- ին, պետք է թույլ չտա հաճախորդներին վարկային միջոցներով կրիպտոարժույթ գնել, հայտնում է Bankir.ru-ն՝ հղում անելով Anycoin-ին: