15/02/2018 09:52
Վանաձորում կառուցվելու է ճոպանուղի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Կարապետյանները և նրանց հարող ուժերը, ձեռնամուխ են եղել Վանաձոր քաղաքի լուրջ ռեաբիլիտացիային․ վարչապետի հորդորով ԱԺ պատգամավոր Վահան Հարությունյանը (Քեթրինի Միհրանի քեռորդին) կառուցելու է քաղաքի ճոպանուղին։
Քաղաքի գլխավոր փողոցներից մեկում կառուցվելու է «օլդ սթրիթ»՝ թիֆլիսյան «հին քաղաքի» հանգույն։
Հիշեցնենք, որ նման մի քաղաք կկառուցվի նաև Երևանում՝ «Դալմա մոլի» հարևանությանբ՝ կրկին Կարապետյանների «քավորությամբ»։
«Վանաձորյան հին քաղաքի ֆինանսավորման մի մասը կիրականացնի Սամվել Կարապետյանը։ Այժմվանից բանակցություններ են ընթանում, որպեսզի այդ փողոցում տեղ «գտնեն» նաև լուրջ համաշխարհային բրենդների հյուրանոցներ՝ «Մարիոթ», «Հայաթ»։
Վանաձորում Կարապետյանները կկառուցեն նաև Դիսնեյլենդ», - գրում է թերթը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում