15/02/2018 10:22
«Հայկական վերածնունդ»-ը կանվանափոխվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը որոշել է հերթական անգամ անվանափոխվել:
2015թ. ամռանը նրանք մի կողմ նետեցին «Օրինաց երկիր» անունն ու դարձան «Հայկական վերածնունդ»: Բայց պարզվում է` Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությանն այդպես էլ չհաջողվեց վերածնվել: Եվ այն բանից հետո, երբ ՀՎԿ-ից զանգվածային արտահոսք սկսվեց, ու հեռացան մինչ այդ միացած ուժերը, որոշում է կայացվել կրկին «Օրինաց երկիր» կոչվելու մասին: Նման գործելաոճը միանգամայն բնական կարելի է համարել. ի վերջո, Արթուր Բաղդասարյանն ու իր ղեկավարած կուսակցությունն իշխանականից ընդդիմադիրի և ընդդիմադիրից իշխանության վերածվելու մեծ փորձ ունեն:
«Հիմա, քանի որ նրանք 2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքում դուրս մնացին խորհրդարանից, հնարավորություն չունեն նախկինի նման պարբերաբար փոխել քաղաքական կողմնորոշումները (հասկանալի է՝ ՀՀԿ-ն չի ընդունում կոալիցիա), ուստի այլ բան չի մնացել, քան պարբերաբար փոխել անվանումը: Միայն թե, համաձայնեք, անկախ անվանումից` Արթուր Բաղդասարյանի ու նրա թիմի էությունը չի փոխվում», - գրել է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում