15/02/2018 16:04
Իսպանիայում 4 բանկ 90 միլիոն եվրոյով տուգանվել է
Իսպանիայի շուկայի և մրցակցության ազգային հանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանել Պիրենիայի թագավորության չորս խոշոր բանկի նկատմամբ, գների վերաբերյալ արհեստական պայմանավորվածություն ձեռք վերելու համար, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով հանձնաժողովի կողմից տարածված որոշմանը:
Հաղորդվում է, որ տուգանքի ընդհանուր չափը կազմում է 90 միլիոն եվրո: Պատժամիջոցների տակ են հայտնվել Santader-ը BBVA- ն, CaixaBank- ը և Sabadell- ը:
Ինչպես նշել են հանձնաժողովում, բանկերը համաձայնության են եկել մինչ հաճախորդներին առաջարկ անելը. կազմակերպությունները՝ շուկայական մրցակցության օրենքներին հետևելու փոխարեն, պայմանավորվել են գների վերաբերյալ, որոնք հաճախորդը պետք է վճարեր: