15/02/2018 14:58
2017 թվականին Հայաստանում զբոսաշրջիկների թիվն ավելացել է 18.7 տոկոսով. Զարմինե Զեյթունցյան
2017 թվականին Հայաստանում զբոսաշրջիկների թիվն ավելացել է 18.7 տոկոսով, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։
«Հիմնական աճն ապահովել են Ռուսաստանը, Իրանը, Արևմտյան Եվրոպայի երկրները, հետաքրքիր աճ և դինամիկա է զգացվում Չինաստանից, Ճապոնիայից», - ասաց նա։
Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ այս տարի կոմիտեն շատ հետաքրքիր միջոցառումներ է պատրաստել։
«Մշակել ենք ու շուտով Սանկտ Պետերբուրգ քաղաքում կներկայացնենք «Ռուսական հետք» ծրագիրը, որը Հայաստանում ռուսական ժառանգության մասին է, շատ հետաքրքիր ծրագիր է, նախատեսում ենք ներկայացնել «Էրմիտաժում», - ասաց նա։