15/02/2018 20:16
ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Երևանը գրավելու մասին Ալիևի հայտարարությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ Երևանը գրավելու մասին, չեն նպաստում լարվածության թուլացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իհարկե, Մոսկվայում տեսել են նրա հայտարարությունը։ Մենք գիտակցում ենք, որ Ադրբեջանի հարաբերությունները Հայաստանի հետ ծայրահեղ լարված են, սակայն այդ հայտարարությունը չի նպաստում լարվածության թուլացմանը», - ընդգծել է Մ.Զախարովան։