15/02/2018 18:21
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 9700 դոլարը
Բիթքոինի (bitcoin) փոխարժեքը գերազանցել է 9700 դոլարը, հայտնում է PNP.ru-ն:
Bitfinex բորսայում այն թանկացել է ավելի քան 10,4 տոկոսով՝ հասնելով 9711 դոլարի, OKEx-ում ՝ 11,4 տոկոսով՝ մինչև 9682 դոլար, իսկ Coindesk պորտալի տվյալով՝ բիթքոինը թանկացել է 2,7 տոկոսով՝ մինչև 9736 դոլար:
CoinMarketCap պորտալի տվյալով՝ բիթքոինը առավոտյան 8:35-ի սահմաններում թանկացել է 9,8 տոկոսով՝ մինչև 9711 դոլար: