15/02/2018 14:51
Էմանուել Մակրոնը և Ջասթին Թրյուդոն հաստատել են Հայաստան այցելելու հրավերը
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների վերջնական ցանկը դեռ հայտնի չէ, լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Մենք արդեն գիտենք, որ երկու Ֆրանկոֆոն կարևոր երկրների ղեկավարները լինելու են», - ասաց Շ.Քոչարյանը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստան այցելելու հրավերը հաստատել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Անտանանարիվուում Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթաժողովը միաձայն որոշում ընդունեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովն անցկացնել Հայաստանում հոկտեմբերին:
Հայաստանը երկու տարի ժամկետով ստանձնել է կառույցի նախագահությունը: