15/02/2018 18:59
Ինֆանտինո. Ինձ դուր չի գալիս տրանսֆերային շուկայի ներկայիս վիճակը
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին անհանգստացնում են ֆուտբոլիստների ներկայիս տրանսֆերային արժեքները, փոխանցում է Soccer.ru-ն:
«Ինձ դուր չի գալիս տրանսֆերային շուկայի ներկայիս վիճակը: Ֆուտբոլիստների ձեռքբերումների թիվը տարեկան հասել է 6.4 միլիարդ դոլարի, իսկ գործակալների և միջնորդների պարգևավճարը կազմում է 500 միլիոն:
Պետք է վերադառնանք այն արժեքներին, որոնք սկզբից եղել են ֆուտբոլում:
Պետք է նաև մտածենք ֆուտբոլիստների աշխատավարձի շեմ սահմանելու մասին», - ասել է նա: