16/02/2018 14:37
«Միլանը» ֆինանսական բանակցություններ է վարում Merrill Lynch բանկի հետ
«Միլան» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է վերաֆինանսավորել 250 միլիոն եվրո կազմող վարկը, փոխանցում է Sports.ru-ն:
Այդ նպատակով ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարում ամերիկյան Merrill Lynch ներդրումային բանկի հետ:
Վերաֆինանսավորումը «Միլանին» կտա վարկի մարման համար լրացուցիչ ժամանակ, հակառակ դեպքում ակումբը ֆինանսական տարին կավարտի կորուստով:
Ավելի վաղ «Միլանի» չինացի սեփականատերերը Elliott Management ընկերությունից 123 միլիոն եվրո վարկ էին վերցրել: